երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 20-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

 

  • Կիսվել: