երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անի Իսպիրյանը որպես անձնավորություն անբասիր անձնավորություն է․ նա հիմա տանն է․ Քերոբյան (տեսանյութ)

Անի Իսպիրյանը որպես անձնավորություն անբասիր անձնավորություն է․ նա հիմա տանն է․ Քերոբյան (տեսանյութ)

Անի Իսպիրյանը որպես անձնավորություն անբասիր անձնավորություն է․ նա հիմա տանն է։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Անի Իսպիրյանը Ռուսաստանից վերադարձել է Հայաստան 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ։

Դա իմ կարծիքով շատ հայանվեր քայլ է, և ես կարող եմ ասել, որ վերջին 3 տարվա իմ համատեղ աշխատանքի հետ միայն ամրապնդել է իմ վերաբերմունքը իր նկատմամբ։

Ես ավելի քան վստահ եմ, որ ինքը որպես անձնավորություն անբասիր անձնավորություն է։ Նա հիմա տանն է։

Նախ ասեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է, և ես ունեմ աննկուն հավատարմություն այդ գործընթացի նկատմամբ։ Կոռուպցիան քաղցկեղ է, որը քայքայում է մեր հասարակությունը, մեր տնտեսական աճը, և մեր պարտքն է այն արմատախիլ անել։

Ես գտնում եմ, որ Անի Իսպիրյանի դեմ մեղադրանքները կարող են կասկածներ առաջացնել հանրութւյան մեջ, բայց պետք չէ շտապ եզրակացություններ անել։

2021 թվականին Էկոնոմիկայի նախարարությունից նույն կերպ ձերբակալեցին այն ժամանակ Լիցենզավորման վարչության պետին, բայց արդեն 3 տարի է անցել, բայց մենք դեռևս չունենք մեղադրական ակտ։ Եկեք, սպասենք թե ուր են տանում իրադարձությունները։

Դետալները չգիտեմ, բայց ես լիարժեք տեղյակ եմ եղել»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: