չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման հնարավորություն ստեղծվի. ՄԻՊ-ը այցելել է Տավուշի մարզի զորամաս

Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման հնարավորություն ստեղծվի. ՄԻՊ-ը այցելել է Տավուշի մարզի զորամաս

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ: Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Առաջին կանգառը մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Հայկ Ղալումյանի հետ քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր, ներկայացվել են մարզում իրականացվող աշխատանքները:

«Ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի, մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է: Իհարկե, խնդիրներ շատ կան, դրանք տարաբնույթ են: Մեր առաքելությունն է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ գտնել դրանց լուծման տարբերակներ: Վերահաստատում եմ այդ ուղղությամբ համագործակցաբար աշխատելու իմ և ՄԻՊ աշխատակազմի պատրաստակամությունը: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման հնարավորություն ստեղծվի»,- նշել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել գյուղական բնակավայրերի բնակիչների խնդիրներին, որոնք արձանագրվել էին դեռևս հուլիսի 5-ի այցի ժամանակ՝ կապված խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կարկուտի հետևանքով հասցված վնասների փոխհատուցման, բանկային քարտերով անկանխիկ գործարքների իրականացման խոչընդոտների հետ:

Պաշտպանն ընդծել է, որ արձանագրված խնդիրները և լուծման տարբերակները պարբերաբար ներկայացվում են պետական իրավասու մարմիններին: Այնուհետև Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս: Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է զինծառայողների և սպայական անձնակազմի ծառայության պայմանները, առկա խնդիրները:

Անահիտ Մանասյանը շրջելով զորամասի տարածքում` ծանոթացել է շենք-շինությունների, սոցիալ-կենցաղային պայմաններին, մասնագիտական սենյակների հագեցվածությանը: Նա զրուցել է նաև զորամասի տարբեր մասնագետների հետ, խորհրդապահական առանձնազրույցներ ունեցել զինծառայողների հետ: Պաշտպանը քննարկել է նրանց առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձել նրանց բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրող հարցերին:

Հանդիպում է անցկացվել նաև զորամասի կանանց խորհրդի հետ: Անահիտ Մանասյանն այցելել է նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Իջևանի ՌՈ բաժին, որի կարգապահական վաշտում գտնվում են մարզի զորամասերից երկու տասնյակից ավելի զինծառայողներ: Հաստատության ղեկավար, փոխգնդապետ Մուրադ Մկրտչյանը նեկայացրել է ժամկետային զինծառայողների կողմից թույլ տված խախտումները, համապատասխան վիճակագրություն, ոլորտում առկա խնդիրները, անդրադարձ է կատարվել ատեստավորման գործընթացին: Պաշտպանը շրջել է տարածքով զրուցել անձնակազմի հետ, լսել նրանց հուզող խնդիրները:

Այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը եղել է նաև սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան բնակավայրերում: Այցերի նպատակն էր տեղում իրականացնել փաստահավաք աշխատանքներ. հանդիպել բնակիչների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին:

Տավուշյան այցի արդյունքներն ամփոփվելու են և առաջարկներ են ներկայացվելու պետական իրավասու մարմիններին»,- նշված է հաղորդագրությունում:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: