հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անհայրենիք հանցագործները պետք է պատժվեն. ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտբոլիստների արձանների գողության մասին

Անհայրենիք հանցագործները պետք է պատժվեն. ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտբոլիստների արձանների գողության մասին

Ինչպես արդեն InfoPort.am-ը հայտնել է, գողացել են Հրազդան մարզադաշտի մոտակայքում տեղադրված «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստների արձանները: Ոստիկանությունից հայտնում են, որ նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելոու համար: 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Քիչ առաջ տեղեկացա «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին:

Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»:

  • Կիսվել: