շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անձնական ունեցվածքի գողության դեպք՝ Երևանում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնից

Անձնական ունեցվածքի գողության դեպք՝ Երևանում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնից

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում մայիսի 13-ին Երևանում տեղի ունեցած աձնական ունեցվածքի գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության հետաքննական բաժին ահազանգ է ստացվել, որ մայիսի 12-ից 13–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործաադրմամբ գողացել են Մաշտոցի պողոտա 58 հասցեում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնի արտաքին պատին ամրացված  2 օդորակիչների շարժիչները:

Նշված վայր ժամանած օպերատիվ խմբին կատարվածի մասին արդեն հաղորդում է տվել թատրոնի տնօրեն Լուսինե Ենջակյանը:

Ոստիկանությունը  ձեռնարկում է անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գողությունը կատարած անձին կամ անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

  • Կիսվել: