ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է գերիների ու անհետ կորածների ծնողների հետ

Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է գերիների ու անհետ կորածների ծնողների հետ

Ս․թ․ հունիսի 12-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում հանձնաժողովի անդամների և գերիների ու անհետ կորածների ծնողների միջև։

Հանդիպման ժամանակ պատգամավորները լսել են ծնողների մտահոգությունները և դիտարկումները «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձնաց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» աշխատանքների վերաբերյալ։ Ծնողներն առաջ են քաշել մի շարք խնդիրներ և առաջարկություններ վերոնշյալ հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման համար՝ ակնկալելով ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անմիջական միջամտությունն ու ներգրավածությունը վերը նշված խնդիրների լուծմանը։

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել գործուն միջոցներ ձեռնարկել խնդրո առարկայի կապակցությամբ:

  • Կիսվել: