ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անցկացվել է «Ցեղասպանությունների և զանգվածային վայրագությունների կանխարգելում. արդարների պատմություններն ընդդեմ լռության և անտարբերության» խորագրով կոնֆերանսը

Անցկացվել է «Ցեղասպանությունների և զանգվածային վայրագությունների կանխարգելում. արդարների պատմություններն ընդդեմ լռության և անտարբերության» խորագրով կոնֆերանսը

Մարտի 3-ին Միլանի քաղաքապետարանում՝ Պալացցո Մարինոյի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Ցեղասպանությունների և զանգվածային վայրագությունների կանխարգելում. արդարների պատմություններն ընդդեմ լռության և անտարբերության» խորագրով քննարկում-կոնֆերանսը։

Ելույթներով հանդես եկան հրեաների ցեղասպանությունը վերապրած իտալացի սենատոր Լիլիանա Սեգրեն, Պատգամավորների պալատի անդամ Լաուրա Բոլդրինին, Քաղաքային խորհրդրդի նախագահ Էլենա Բուշեմին, տուտսիների ցեղասպանությունը վերապրած Գոդելիեվե Մուկասարասին, Մորգենթաուի ծոռ Քրիոտոֆեր Լոնդոնը, Միլանի համալսարանի ռուս գրականության պրոֆեսոր Լաուրա Ռոսսին, ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պ. Քուչուկյանը, այլ հրավիրյալներ։ Միջացառմանը տեսաուղերձով հանդես եկավ ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման գծով հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Գարիվոյի նախագահ Գաբրիելե Նիսսիմին Հայոց ցեղասպանության հարցը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար, ընդգծեց ցեղասպանությունների կանխանգելման, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունները խստորեն դատապարտելու կարևորությունը։ Դեսպանը, ի դեմս Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Լաուրա Բոլդրինիի, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր 2019 թ. նախաձեռնեցին և պայքարեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունման համար։

  • Կիսվել: