հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 150 հակ անասնակեր

Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 150 հակ անասնակեր

Մարտի 6-ին ժամը 11:06-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջանֆիդա գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է մոտ 150 հակ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։35-ին։

  • Կիսվել: