Անահիտ Ավանեսյանը Վանաձորի ԲԿ-ում հետևել է ինֆեկցիոնի կառուցվող մասնաշենքի շինարարական աշխատանքներին
Աշխատանքային այցով Լոռու մարզում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախարարը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել բժշկական ծառայության ծավալներին և ծրագրերի ընթացքին:

Նա տեղում հետևել է ինֆեկցիոնի կառուցվող մասնաշենքի շինարարական աշխատանքներին, տնօրենի հետ քննարկել ավարտի ժամկետները: