չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի վերանորոգման աշխատանքների ընթացքին

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի վերանորոգման աշխատանքների ընթացքին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, ծանոթացել իրականացվող բարեկարգման և վերանորոգման աշխատանքների ընթացքին:
 
Կենտրոնի բակային տարածքը բարեկարգվել է, իրականացվել է ծառատունկ:
 
Ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է ևս մեկ բաժանմունք, որտեղ կգործի Նևրոզների կլինիկան։
 
Կենտրոնի տնօրեն Արա Երեմյանի հետ քննարկվել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մյուս հատվածների վերանորոգման ժամանակացույցն ու ընթացքը։
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: