երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը պնդում է` կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվ չի թաքցվել

Անահիտ Ավանեսյանը պնդում է` կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվ չի թաքցվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվերի տարբերությանը: Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վիճակագրական ծառայությունն ամփոփում է Հայաստանում գեներացվող բոլոր տեղեկատվական աղբյուրներից ինֆորմացիան և Հայաստանում իրավիճակի մասին թափանցիկ կերպով տվյալներ տալիս:

«Արմեդ» համակարգը ժամանակի ընթացքում, երբ ընդլայնել է իր տեղեկատվական շտեմարանի բովանդակությունը, ինչ-որ պահի ինֆորմացիայի կորուստ է եղել, բայց դա չի նշանակում, որ այն ինչ-որ առումով թաքցվել է կամ չի մտել մեր երկրում արձանագրված տվյալների մեջ»,- ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: