երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային ԲԿ-ների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ. ինչ է քննարկվել

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային ԲԿ-ների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ. ինչ է քննարկվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ:

Այս մասին տեղեկացրել է նախարարությունը:

Քննարկվել են մանկական հիվանդանոցային ծառայությունների վերանայված չափորոշիչները, վիրաբուժության գները, հոսպիտալացման ցուցանիշները:
 
Նախարարը հանձնարարել է խիստ ուշադիր լինել մանկական ու մայրական բարդ դեպքերին, դրանց արագ արձագանքել ու ժամանակին ուղղորդել:
 
Կարևորել է նաև մարզային բուժկենտրոններում էլեկտրոնային առողջապահության գործիքների անխափան կիրարկումը. նախարարն անձամբ է հետևում ամենամսյա ցուցանիշներին:

  • Կիսվել: