շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանն Աթենքում կմասնակցի կորոնավիրուսի թեմայով գագաթնաժողովի

Անահիտ Ավանեսյանն Աթենքում կմասնակցի կորոնավիրուսի թեմայով գագաթնաժողովի

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին և Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը Աթենքում կմասնակցեն բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:

Անահիտ Ավանեսյանը և Արմեն Մելքոնյանը Աթենքում կլինեն հուլիսի 21-23-ը: Նրանց գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

  • Կիսվել: