չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորումներ` մարզային բուժհաստատություններին

Ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորումներ` մարզային բուժհաստատություններին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորումներ են հատկացվել մարզային բուժհաստատություններին:
 
Կարևորելով մարզային բուժկենտրոնների վերազինումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, մարզաբնակ մեր քաղաքացիներին մատուցվող բուժօգնության հասանելիությունը և որակի բարձրացումը, վերջին մեկ ամսում ՀՀ առողջապահության նախարարության կողմից թվային ռենտգեն ժամանակակից սարքով են հագեցվել`
 
«Մեղրիի ԲԿ»
 
«Ջերմուկի առողջության» կենտրոն»
 
«Գավառի ԲԿ»
 
«Արթիկի ԲԿ»
 
Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա»
 
«Մեծամորի ԲԿ»
 
«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»
 
«Արարատի ԲԿ»
 
Շարունակելի...»,-նշել է նա:

  • Կիսվել: