ԱՆ տեղակալի գլխավորությամբ կայացել է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի նիստը
Կայացել է Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի հերթական նիստը, որն անցկացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Օրակարգում ներառված հարցերը քննարկվել են խորհրդի անդամների հետ, ներկայացվել սրտամկանի սուր ինֆարկտ ST-էլևացիայով դեպքերի ցուցանիշները, նախանշված չափանիշները, ակնկալվող արդյունքը: Նաև դիտարկվել է «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում սրտամկանի ինֆարկտի և սիրտ-անոթային համակարգի ռեգիստր ստեղծելու հնարավորությունը:
Սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը ներկայացրել է «Սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշման դեպքում թրոմբոլիտիկ բուժման իրականացմանն առնչվող հարցերը:
Ամփոփելով քննարկումը` Արտակ Ջումայանը նշել է, որ նիստի ընթացքում ներկայացված առաջարկները կդիտարկվեն, որի արդյունքում կուրվագծվեն խորհրդի հետագա անելիքները:


