կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՆ-ն արձագանքել է «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի» ղեկավար գրառմանը

ԱՆ-ն արձագանքել է «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի» ղեկավար գրառմանը

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի» ղեկավար Սամվել Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը:

Հիշեցնենք՝ Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար Սամվել Սողոմոնյանը գրել էր․ «Ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, որ մարզպետարաններից հրահանգել են մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին Նիկոլի հավաքին ապահովել անձնակազմի ներկայությունը»:
 

«Անդրադառնալով բժիշկ-վիրաբույժ «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը, թե «ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, որ մարզպետարաններից հրահանգել են մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին Նիկոլի հավաքին ապահովել անձնակազմի ներկայությունը», առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ հերյուրանք տարածելուց, արտահերթ խորհրդարանական ընտրությունից առաջ ձայներ հավաքելու և հանրությանը մոլորեցնելու նպատակով:

Բավական է սեփական ձևաչափն ու վարքագիծը փորձել վերագրել ներկայիս իշխանությանը»,- նշվում է հայտարարությունում։

 

  • Կիսվել: