ԱՆ մամուլի խոսնակը՝ նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի լուրերի մասին
Մամուլում լուրեր են շրջանառվում առ այն, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել, այն բանից հետո, երբ նախարարը հեռացրել է իր ֆեյսբուքյան էջերը։
Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հաղորդմամբ՝ Արսեն Թորոսյանն այս պահին աշխատանքի վայրում է, իսկ նախարարությունում շարունակվում է բնականոն աշխատանքային գործընթացը:
Անդրադառնալով նրան, թե ինչու է նախարարը փակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջը, Նիկողոսյանն ասաց, որ այդ հարցը չի մեկնաբանում:


