Ամուր, սիրո եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքը ամենակարեւորն է. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է ֆեյսբուքյան օգտատերերի արշավին ու Ընտանիքի օրվա կապակցությամբ ընտանեկան լուսանկար հրապարակել։
«Ամուր, սիրո եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքը ամենակարեւորն է, անկախ նրանից չքավոր գործազու՞րկ ես, քաղհալածյա՞լ, քաղբանտարկյա՞լ, պատգամավո՞ր, թե երկրի ղեկավար։
Այս բոլոր փուլերն անցել եմ, անցնում եմ եւ դրանց հարուցած բեռները անկրելի կլինեին, եթե չլիներ իմ ընտանիքը։ Այսօր Ընտանիքի միջազգային օրն է»,– գրել է նա։




