հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
«Ամրակապված չլինելու պատճարով» պարեկների կողմից բռնության ենթարկված ռուս կինը երթևեկել է ամրակապված. Տեսնայութը այդ մասին է վկայում

«Ամրակապված չլինելու պատճարով» պարեկների կողմից բռնության ենթարկված ռուս կինը երթևեկել է ամրակապված. Տեսնայութը այդ մասին է վկայում

Երեկ ոստիկանների կողմից բռնության ենթարկված ՌԴ քաղաքացի կնոջ փաստաբանները դեպքից տեսանյութ են հրապարակել, որը տեսանկարահանել է կնոջ մեքենայի տեսաձայնագրիչ սարքը։

Ինչպես InfoPort.am-ը ավելի վաղ հաղորդել էր, պարեկները ՌԴ քաղաքացուհուն մեքենայով կանգնեցրել են, իբրև թե ամրակապված չլինելու պատճառով։ Ապա նրա ձեռքերին հագցրել նեղ ձեռնաշղթաներ՝ ցավ պատճառելով կնոջը։

Սակայն կնոջ մեքենայում եղած տեսաձայնագրիչ սարքի կադրերում պարզ երևում է, որ կինը մեքենայում եղել է ամրակապված ամբողջ ընթացքում, այդ թվում այն պահին, երբ նրան կանգնեցրել է պարեկը։

  • Կիսվել: