երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամփոփվել է Սնուփ Դոգգի երևանյան համերգը չեղարկելու վերաբերյալ առցանց ստորագրահավաքը

Ամփոփվել է Սնուփ Դոգգի երևանյան համերգը չեղարկելու վերաբերյալ առցանց ստորագրահավաքը

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ Երևանում Սնուփ Դոգգի համերգը չեղարկելու վերաբերյալ:

՛՛Սեպտեմբերի 12-ին ամփոփվեց Սնուպ Դոգի միջոցառումը չեղարկելու և Կառավարության կողմից ընդունված Ծրագրի համար նախատեսված 6 միլիոն դոլար գումարը ՀՀ սահմանների պաշտպանությանն ուղղելու կոլեկտիվ հանրագրի առցանց ստորագրահավաքը:

Արդյունքում հանրագիրը ստորագրել են 4121 (4116+5) մարդ:

Պատվախնդիր քաղաքացիների տպված ստորագրաթերթիկները հանձնվեցին ՀՀ կառավարությանը:

Շնորհակալություն բոլոր ստորագրողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:

Հիմա կսպասենք հայրենի Կառավարության արձագանքին՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: