հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ-ը խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները. Թրամփ

ԱՄՆ-ը խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները: Նախագահն այդ մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է Սպիտակ տան  Twitter-ի էջը, գրում է Gazeta.ru-ն։ 

«Նրա համար, որ նրանք (ԱՀԿ) հրաժարվել են իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ, այսօր մենք խզում ենք հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ միջոցները կփոխանցվեն համաշխարհային առողջության կարիքներին:

  • Կիսվել: