ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
ԱՄՆ-ում կբացվի առաջին «Արմաթ» աշխատանոցը

ԱՄՆ-ում կբացվի առաջին «Արմաթ» աշխատանոցը

Մարտի 18-26 սպասվում է «Արմաթ» ազգային կրթական ծրագրի պատվիրակության այցը ԱՄՆ՝ հայկական համայնքի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների շրջանում ծրագրի ճանաչելիությանը նպաստելու նպատակով։
 
Տեղեկությունը հայտնում են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) մամուլի ծառայությունից։
 
Պատվիրակությունը կգլխավորի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկություների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
 
Մարտի 18-ին Գլենդելի Միացյալ Նահանգների սպորտային ակադեմիայում տեղի կունենա «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը։ Մարտի 19-ին Hero House հարթակում ճանաչելիության բարձրացման նպատակին ուղղված երեկույթ կանցկացվի։ Մարտի 25-ին տեղի կունենա հանդիպում համայնքի հետ Կուպերտինոյի (Սիլիկոնյան հովիտ) Սուրբ Անդրեաս, իսկ հաջորդ օրը՝ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայոց առաքելական եկեղեցիներում։

  • Կիսվել: