ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Բիլի Գրեհեմի Ավետարանչական Ասոցիացիայի փոխնախագահի հետ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Բիլի Գրեհեմի Ավետարանչական Ասոցիացիայի (Billy Graham Evangelistic Association ) փոխնախագահ, հոգևոր առաջնորդ Վիկտոր Համմի հետ: Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն համագործակցել քրիստոնեական օրակարգին առնչվող հարցերում։


