ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԱՄՆ-ում արդարությունը հաճախ հաղթանակում է՝ ի շահ իր արտաքին քաղաքական խնդիրների. Կանդելակին՝ Բայդենի ուղերձի մասին

ԱՄՆ-ում արդարությունը հաճախ հաղթանակում է՝ ի շահ իր արտաքին քաղաքական խնդիրների. Կանդելակին՝ Բայդենի ուղերձի մասին

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որտեղ նա օգտագործել է ՛՛ցեղասպանություն՛՛ բառը:

Սոցկայքի իր էջում Կանդելակին գրել է. ՛՛ԱՄՆ-ում հայկական սփյուռքն ու արդարության վերականգնման օգտին լոբբին օրեցօր ուժեղանում էին։ Այո, դա պետք էր անել շատ ավելի վաղ։ Եվ չարժեր, իհարկե, որ Ռոնալդ Ռեյգանն իր խոսքերը հետ վերցներ 1981 թվականին, իսկ Բարաք Օբաման փախչեր ՛՛ցեղասպանություն՛՛ բառից՝ հակառակ իր քաղաքացիներին տված նախընտրական խոստմանը։

Չեմ ուզում մտածել նաեւ այն մասին, որ ակնհայտ փաստի ճանաչումը Թուրքիայից վրեժխնդրություն է մեր ЗРК С-400 գնելու համար։ Այո, ԱՄՆ-ում արդարությունը հաճախ հաղթանակում է՝ ի շահ իր արտաքին քաղաքական խնդիրների։ Բայց, ով ինչով էլ առաջնորդվի, ողբերգության ճանաչումը տեղի ունեցավ։

Հայկական աշխարհը երկար սպասեց այն բառերին, որոնց, անշուշտ, արժանի էր ավելի քան մեկ դար՛՛:

 

  • Կիսվել: