ԱՄՆ-ն, ի լրումն նախկինում արդեն հատկացված 60 մլն դոլարի, 1.1 մլն դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար
ԱՄՆ-ն, ի լրումն նախկինում արդեն հատկացված 60 մլն դոլարի, 1.1 մլն դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար ։ Այս մասին մարտի 31-ին օնլայ-կոնֆերանսի ընթացքում հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ այդ միջոցներն ուղղվելու են լաբորատոր գործունեության իրականացմանը, հիվանդության ախտորոշմանը, վարակված անձի շփումների հայտնաբերմանը եւ տեխնիկական այլ հարցերի լուծմանը: Թրեյսին հավելել է, որ այդ օգնությունը հանդիսանում է այն շարունակական օգնության մի մասը, որը ԱՄՆ-ն ցուցաբերում է Հայաստանի առողջապահության ոլորտին:
Այս համատեքստում նա փաստել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ - ն ՀՀ առողջապահության ոլորտին տրամադրվել է 106 մլն դոլար: Դիվանագետը նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ ՀՀ-ում վերջին տարիներին կառուցվել է 6 բիոլաբորատորիա, եւ դրանցից կենտրոնականը, որը գտնվում է Ավանի կենտրոնում, միակն է, որտեղ կարելի է ախտորոշել կորոնավիրուսը անվտանգության ապահովման տեսանկյունից: Նա նաեւ տեղեկացրել է, որ դեսպանությունը նախատեսում է օգնություն ցուցաբերել շուրջ 1000 տարեցների ՀՀ Շիրակի մարզում:
Օգնությունը լինելու է պարենային աջակցության, առաջին անհրաժեշտության միջոցների տրամադրման տեսքով: Միեւնույն ժամանակ դիվանագետը կոչ է արել լրջորեն վերաբերվել այդ մարտահրավերին եւ պահպանել հիվանդության կանխարգելման բոլոր միջոցները: Թրեյսին նաեւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության կողմից երկրում համաճարակի տարածումը թույլ չտալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Նա նաեւ արձանագրել է, որ կառավարության ձեռնարկած սահմանափակող միջոցները բարդ որոշում են, բայց անհրաժեշտ: Նա համոզմունք հայտնեց, որ այդ քայլերի դրական պտուղներն արդեն տեսանելի ապագայում շոշափելի կլինեն: Վերջում նա տեղեկացրել է, որ իրենց համար թիվ մեկ խնդիրը գործընկերների, այցելուների և ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների անվտանգության ապահովումն է ։ Թրեյսին ընդգծել է, որ իրենք լսել են ՀՀ կառավարության կոչերը և հնարավորինս նվազագույնի են հասցրել դեսպանատան աշխատակիցների թիվը ՝ հավելելով, որ նրանք շարունակում են աշխատել և հասանելի լինել ԱՄՆ քաղաքացիների, գործընկերների և ՀՀ կառավարության համար:
Միաժամանակ դիվանագետը քաղաքացիներին կոչ է արել դիմել դեսպանատան հյուպատոսական բաժին վիզաների հետ կապված բոլոր հարցերով ՝ նախապես այցելելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան համապատասխան բաժին:



