ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավարն ու Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Այսօր ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր, հայտնում է պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Մեր համագործակցությունը միտված է լինելու Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը:
Պոլիտեխնիկի ուսանողների և դասախոսների կարողությունների զարգացման նպատակով վերջիններս կներգրավվեն Վերականգմվող էներգիայի աղբյուրների և Էներգաարդյունավետ ծրագրերի հետ կապված իրավակարգավորման շուրջ հրավիրված աշխատաժողովներում և վերապատրաստման դասընթացներում:
Պոլիտեխնիկը նախատեսում է նաև հիմնել Հայաստանի էներգետիկայի կայուն զարգացման ռազմավարական տեխնոլոգիաների ուսումնագիտական կենտրոն:
Պետք է նաև արձանագրել, որ էներգետիկ անվտանգության ներկան ու ապագան ձևավորվում է Պոլիտեխնիկում»,-նշվում է հայտարարության մեջ:


