կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ԱՄՆ-ի կողմից արտահանման սահմանափակումների ենթակաների ցանկում Հայաստանից իրավաբանական անձ կա

ԱՄՆ-ի կողմից արտահանման սահմանափակումների ենթակաների ցանկում Հայաստանից իրավաբանական անձ կա

ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել տասը երկրից 28 իրավաբանական անձանց նկատմամբ, նրանց թվում՝ տասը Ռուսաստանից և Հայաստանից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Առևտրի նախարարությանը։

Նշվում է, որ սև ցուցակում են հայտնվել նաև Չինաստանի, Մալթայի, Սինգապուրի, Իսպանիայի, Սիրիայի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ուզբեկստանի ընկերությունները։ Շատ դեպքերում սահմանափակումները պայմանավորված են ենթադրյալ «արտահանման վերահսկման միջոցառումները շրջանցելու փորձերով՝ գնելու... ամերիկյան ծագման արտադրանք՝ Ռուսաստանի զինված ուժերին և/կամ ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու համար»։

  • Կիսվել: