երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ գործող կայքը Covid-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում. The Guardian

ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ գործող կայքը Covid-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում. The Guardian

ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է Հայաստանում մի կայք, որը ապատեղեկատվություն է տարածում կորոնավիրուսի պանդեմիայի մասին, ներառյալ նախազգուշացումները, որ հայերը պետք է "հրաժարվեն" պատվաստման ապագա ծրագրերից, գրում է The Guardian-ը:

Կայքը՝ Medmedia.am-ը, մեկնարկել է իր գործունեությունն ԱՄՆ Պետդեպարտամենտի դրամաշնորհի միջոցով, որը նախատեսված է ժողովրդավարության խթանման համար, սակայն դրա փոխարեն, ըստ բրիտանական Օpen Democracy լրատվական կայքի հետաքննության, օգտագործվել է Covid-19-ի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար:

Medmedia-ի ամենատարածված հոդվածների մեջ կան այնպիսիք, որոնցում Կովիդ-19-ը կոչվում է "կեղծ համաճարակ" եւ կեղծ տեղեկություն է տարածում, որ դիահերձարանը առաջարկել է հարյուրավոր դոլարներ վճարել մահացած հիվանդի ընտանիքին, եթե նրանք հայտարարեն, որ մահը պայմանավորված է կորոնավիրուսով:

Դրամաշնորհը Պետդեպարտամենտի կողմից տրամադրվել է ՛՛Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա՛՛ կոչվող խմբին, որն իր կայքը գործարկել է անցյալ տարի: Այն գլխավորում է Գևորգ Գրիգորյան անունով ՛՛սկանդալային՛՛ բժիշկը:

Նա հայտնի է եղել կառավարության Առողջապահության նախարարության և նրա պատվաստման ծրագրերի խիստ քննադատությամբ, ինչպես նաև հակա-ԼԳԲՏ հայտարարություններ է արել՝ ներառյալ 2014-ին Facebook-ում հրապարակված դիտողությունները, որոնցում նա կոչ է արել այրել համասեռամոլներին:

Գրիգորյանը, ով պնդում էր, որ ինքը դեմ չէ պատվաստմանը, միավորվել է հայտնի լրագրողի եւ փաստաբանի հետ, որոնցից երկուսն էլ, ինչպես հաղորդվել է, կապված են ՛՛VETO՛՛ անվանումով ուլտրաաջ նախաձեռնության հետ, որպեսզի ստեղծի այսպես կոչված հասարակական խումբ ' կորոնավիրուսի բռնկմանը կառավարության արձագանքի մասին փաստեր պարզելու համար:

Այս շաբաթ Facebook-ում խմբի պաշտոնական էջը պնդում էր, որ կառավարությունը ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը մինչ իր ընտրվելը գլխավորում էր ոչ բռնի հեղափոխական շարժումը, "ամբողջովին տապալեց պայքարը" կորոնավիրուսի դեմ: Գրիգորյանը հայտարարել է, որ ինքը որևէ կոնկրետ քաղաքական կուսակցության հետ կապ չունի և հերքում է, որ "Մեդմեդիան" կամ ՛՛Փաստահավաք՛՛ նախագիծը կառավարության դեմ ուղղված քաղաքական ճակատներ են:

Սակայն InfoPort.am-ի հավաստի տեղեկություններով՝ Գևորգյանը ներկայումս հանդիսանում է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հիմնած ՛՛Հայրենիք՛՛ հիմնադրամի անդամ:

Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել դրամաշնորհի չափի կամ դրա քննարկման գործընթացի մասին հարցերը ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ մինչեւ 50 000 ԱՄՆ դոլար արժողությամբ Ժողովրդավարության հանձնաժողովի Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում դրամաշնորհները շնորհվում են տեղական ՀԿ-ներին մրցութային կարգով եւ նախատեսված են կառավարման թափանցիկություն եւ հաշվետվողականություն, մարդու իրավունքների առաջխաղացում, կոռուպցիայի վերացում եւ տնտեսական աճի ու զարգացման բարձրացում ապահովելու համար:

Սակայն Օpen democracy-ի հետաքննությունը ցույց տվեց, որ թեեւ Medmedia-ն հրապարակել է որոշ նորություններ, նրա կարծիքների մասին հոդվածների մեծ մասը վերահրատարակվել է Facebook-ում ' կեղծ տեղեկություններ տարածելով:

Գրիգորյանը The Guardian-ին հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կապվել է իր հետ կայքում հրապարակված հոդվածների վերաբերյալ "մտահոգության" առնչությամբ: "Ես վստահ եմ, որ կարողացել եմ պատասխանել այս բոլոր հարցերին, և այդ մտավախություններն անհետացել են ։ Այս կայքը պատվաստանյութերի դեմ պայքարի ֆորում չէ:”

Նա չի նշել, թե որքան գումար է հատկացվել ՛՛Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային՛՛ ԱՄՆ դեսպանատան կողմից, կամ դրանից որքանն է ներդրվել կայքում։ Նա դա անվանել է "փոքր գումար" և կոնկրետ հարցերով խորհուրդ տվել դիմել ԱՄՆ դեսպանատուն ։ Նրա խոսքով ՝ դրամաշնորհի ժամկետը պետք է ավարտվի մի քանի օրից ։

Medmedia-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ կայքը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից, սակայն նրա հոդվածները "պարտադիր չէ, որ արտացոլեն" ԱՄՆ կառավարության տեսակետները:

Գրիգորյանն այդ հոդվածները պաշտպանել Է The Guardian թերթին տված հարցազրույցում ՝ հայտարարելով, որ կայքը "ստեղծվել է, որպեսզի հանրության ձայնը լսելի լինի" ։ "Եթե ինչ - որ մեկն ասում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի պատվաստումներից, իսկ կառավարությունը դա հերքում է ծանրակշիռ ապացույցներով, ապա դա արդեն ծառայել է հանրությանը", - ասել է նա:

Ինչ վերաբերում է կոնկրետ հոդվածներին, նա ասել է, որ չի կիսում այդ կարծիքները, սակայն այդ հոդվածները չեն կարող հեռացվել. "Դրանք կեղծ լուրեր չեն", - ասաց նա: "Դա մասնագետի կարծիքն է, բժշկի, հասարակական կազմակերպության ղեկավարի կարծիքը ։ Դա իմ անձնական կարծիքն է ։ Այնպես որ, սրանք կեղծ լուրեր չեն”:

Նա հերքել է, որ այդ հոդվածների հրապարակումը կարող է վտանգ ներկայացնել բնակչության առողջության համար ՝ հայտարարելով, որ իրենք "քննարկում են նախաձեռնում ՛՛։

Չնայած նա ժխտում էր, որ անձամբ դեմ է պատվաստանյութերին, սակայն պնդում էր, որ իր կայքի հոդվածները արտացոլել են հայ հասարակության մեջ պատվաստանյութերի նկատմամբ թերահավատությունը։

"Խնդիրն այն է, որ կառավարության սխալ [տեղեկատվական] քաղաքականության պատճառով նման հոդվածներն ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում",-ասել է նա:

Գրիգորյանն ասել է, որ իր նախկին հակա-ԼԳԲՏ հայտարարությունները, այդ թվում այն, որ ինքը "միշտ պայքարելու է գեյերի դեմ", սխալ են մեկնաբանվել և պայմանավորված են նրանց "հակահասարակական վարքագծի" կոնկրետ դեպքերով: "Facebook-ում 2014 թվականի ստատուսի մասին հարցին, որում նա գրել է, որ" միասեռականները պետք է այրվեն նաեւ հասարակական վայրում", նա ասել է, որ դա պիտի ընկալվեր որպես կատակ:

  • Կիսվել: