երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանը ցավակցել է Ներքին Հանդի տարածքում զոհված ԵԿՄ անդամների ընտանիքներին

ԱՄՆ դեսպանը ցավակցել է Ներքին Հանդի տարածքում զոհված ԵԿՄ անդամների ընտանիքներին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցել է Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղակայված մարտական դիրքում թշնամու կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհերի կապակցությամբ։

 

«Ցավակցում եմ Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- նշված է ցավակցական ուղերձում, որը հայերենով ու անգլերենով հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան X-ի էջում։

 

1

  • Կիսվել: