հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանի հետ մտքեր փոխանակեցինք մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ. Արշակյան

ԱՄՆ դեսպանի հետ մտքեր փոխանակեցինք մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ. Արշակյան

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ մտքեր է փոխանակել համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ: 

«ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ մտքեր փոխանակեցինք համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Անդրադարձանք երկուստեք կարևորվող՝

ներդրումների հեռանկարային հնարավորություններին,

կիբերանվտանգության օրակարգին,

թվայնացման գործընթացներին,

հայաստանյան ստարտափների էկոհամակարգի և Սիլիկոնյան հովտի հետ փոխգործակցության,

փորձագետների ներգրավման,

ամերիկյան PayPal, Youtube և Google հայաստանյան շուկայում հանդես գալու,

այլ ուղղությունների:

Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ»,-գրել է նա:

 

  • Կիսվել: