շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանատունը նախատեսում է վիրտուալ տոնակատարություն

ԱՄՆ դեսպանատունը նախատեսում է վիրտուալ տոնակատարություն

ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ վաղը ամերիկացիները տոնում են Միացյալ Նահանգների հիմնադրման օրը։

՛՛244 տարի առաջ՝ 1776թ․ հուլիսի 4-ին Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում ընդունվեց Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց 13 գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և կարևորելով մարդկանց առողջությունն ու ապահովությունն՝ այս տարի տոնը չի նշվի ավանդական ձևով։ Փոխարենը նախատեսում ենք վիրտուալ տոնակատարություն, որին կարող եք հետևել մեր սոցիալական էջերի միջոցով՝ Facebook, Instagram և Twitter։ Հետևե՛ք մեր էջերին, եղե՛ք մեր վիրտուալ հյուրը՛՛,-նշված է դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: