ԱՄՆ դեսպանատունը միանում է աշխարհի բոլոր հայերին՝ հիշելով ու հարգանքի տուրք մատուցելով ավելի քան մեկ դար առաջ Մեծ Եղեռնի տառապանքներով անցածներին. ԱՄՆ դեսպանություն
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը միանում է աշխարհի բոլոր հայերին՝ հիշելով ու հարգանքի տուրք մատուցելով ավելի քան մեկ դար առաջ Մեծ Եղեռնի տառապանքներով անցածներին։ Այս մասին նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Դեսպանությունը նաեւ հիշեցնում է, որ 2020թ․ հայկական հիշատակի օրվան նվիրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ուղերձով:


