հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ամերիկացի ռեժիսոր Թեդ Բրաունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ամերիկացի ռեժիսոր Թեդ Բրաունն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԱՄՆ դեսպանությունն ուրախ է ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար» ծրագրի շրջանակում Հայաստանում հյուրընկալել ամերիկացի հայտնի ռեժիսոր և վավերագրող Թեդ Բրաունին, որի այցը համընկել է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի հետ: Թեդը Հայաստանում կվարի աշխատարաններ երիտասարդ և խոստումնալից ռեժիսորների համար, կհանդիպի ժամանակակից հայ կինոգործիչների հետ և կծանոթանա հայկական կինեմատոգրաֆի պատմությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Այսօր Թեդը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա նաև այցելեց Փարաջանովի թանգարան՝ ավելին իմանալու հայկական կինոյի ու ազատ արտահայտման այս առաջամարտիկի մասին։

«Փաստագրական սթորիթելինգը մարդկանց ոգեշնչելու ու եռանդ հաղորդելու ներուժ ունի։ ԱՄՆ դեսպանությունն ուրախ է Հայաստանում հյուրընկալել Թեդ Բրաունին, որի ֆիլմերն ընդգծում են փաստագրական ֆիլմերի կարևոր նշանակությունը սոցիալական արդարության գիտակցումը մեծացնելու ու դրական տեղաշարժեր ապահովելու հարցում», - նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

  • Կիսվել: