շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորել է չազդվել սադրիչ հայտարարություններից. Մայր Աթոռը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորել է չազդվել սադրիչ հայտարարություններից. Մայր Աթոռը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից:

Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար:

  • Կիսվել: