երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Ռոթարի ակումբի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Ռոթարի ակումբի անդամներին

Նոյեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեցլ է ԱՄՆ Ռոթարի ակումբի անդամներին՝ ուղեկցությամբ Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ պրն․ Զաքյանը ներկայացրեց հյուրերին և տեղեկություններ փոխանցեց Ռոթարի ակումբի՝ Հայաստանում կրթության և մշակույթի ոլորտում պատանիների ու երիտասարդների համար իրակացվող ծրագրերի մասին։

Հայոց Հայրապետը ողջունեց բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կօգնեն շնորհալի պատանիների և երիտասարդների տաղանդների բացահայտմանը, ինչն իր հերթին նրանց հնարավորություն կընձեռնի իրենց տեղը գտնելու կյանքում։ Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ ակումբի փոխգործակցությունը տարբեր ազգերի մշակույթների հետ կնպաստի ժողովուրդների միջև հանդուրժողականության և խաղաղության հաստատմանը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռոթարի ակումբի անդամներին ներկայացրեց Մայր Աթոռի կողմից պատանի և երիտասարդ հայորդիների համար իրակացվող կրթադաստիարակչական և մշակութային ծրագրերը»։

Возможно, это изображение 6 человек, люди сидят и в помещении

 

Возможно, это изображение 10 человек, люди стоят и в помещении

  • Կիսվել: