ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորանշանակ գնդերեցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորանշանակ գնդերեցներին

Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, առաջնորդությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, ընդունեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության նորանշանակ գնդերեցներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը փոխանցելով Հայոց բանակի հոգևոր սպասավորներին, մաղթեց արդյունավոր ծառայություն ի փառս Հայրենիքի և Եկեղեցու։

  • Կիսվել: