չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր

Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր

Ոստիկանները և սևբերետավորները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր: Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը:

Հրապարակված տեսագրություններում երևում է, թե ինչպես են ոստիկաններն ու սևբերետավորները փակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր։

Չնայած խոչընդոտներին, կաթողիկոսը կարողացել է մուտք գործել հուշահամալիրի տարածք:

Նշենք, որ քիչ առաջ հուշահամալիր է այցելել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութն՝ այստեղ

  • Կիսվել: