երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ամենայն հավանականությամբ, Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջրառ պետք է իրականացվի. Սանոսյան

Ամենայն հավանականությամբ, Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջրառ պետք է իրականացվի. Սանոսյան

Ամենայն հավանականությամբ, Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջրառ պետք է իրականացվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ ոռոգման համակարգը, անցյալ տարվա համեմատ, մոտ 250 մլն խմ պակաս ջուր է կուտակել:

՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման և վերարտադրության տարեկան և համապարփակ ծրագրերի մասին՛՛ օրենքի համաձայն՝ ոռոգման նպատակով լճից ջրառը չպետք է գերազանցի տարեկան 170 մլն խորանարդ մետրը։ Այս տարի, ամենայն հավանականությամբ, այն պետք է ավելացվի՛՛,-նշեց Սանոսյանը:

  • Կիսվել: