հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ամեն տարի պետական պահպանության 20 ծառայող հնարավորություն կստանա բարելավել իր բնակարանային պայմանները․ նախագիծ․ «Հրապարակ»

Ամեն տարի պետական պահպանության 20 ծառայող հնարավորություն կստանա բարելավել իր բնակարանային պայմանները․ նախագիծ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար աշխատում է բոլոր ուղղություններով։ Հանրային քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ, որով պետությունը պարտավորվելու է լուծել ՊՊԾ աշխատակիցների՝ մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման խնդիրը։ Ամեն տարի պետական պահպանության 20 ծառայող հնարավորություն կստանա բարելավել իր բնակարանային պայմանները:

«Մասնավորապես, մեկ բնակարանի դեպքում կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2 մլն 500 հազար դրամ: Բնակարանի առավելագույն գինը կազմում է 28 մլն 500 հազար․․․ հիպոթեքային վարկի գումարը կկազմի 26 մլն դրամ: Պետության կողմից սուբսիդավորվող 5 %-ը մեկ բնակարանի դեպքում կկազմի 1 մլն 300 հազար դրամ,  20 բնակարանի դեպքում՝ 26 մլն դրամ: Տարեկան կպահանջվի 76 մլն դրամ»,- նշված է նախագծում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: