Ամեն օր հայերը համալրում են տարածքային պաշտպանության շարքերը. Ուկրաինայի հայերի միություն
Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ, հաղորդում է AnalitikaUA.net-ը։
"Մենք՝ Ուկրաինայի քաղաքացիներս, այս հողում ապրում ենք 20-րդ դարից։ Հայկական սփյուռքը միշտ մեծ դեր է ունեցել ինքնուրույն և անկախ պետության կայացման գործում։ Այս հողը մեր հայրենիքն է։
Փետրվարի 24-ին սկսվել է լայնամասշտաբ ռազմական ներխուժումը Ուկրաինայի տարածք։ Ռուսաստանի Դաշնությունը հրթիռային հարվածներ է հասցնում երկրի տարածքին։
Ներկայումս զոհվում են անմեղ մարդիկ, որոնք ՌԴ-ի կողմից ագրեսիայի զոհ են դարձել։ Մեր բազմաթիվ համաքաղաքացիներ իրենց ուկրաինացի գործընկերների հետ զենքով կանգնած են հայրենի քաղաքների ու գյուղերի պաշտպանության համար։ Ամեն օր հայերը համալրում են տարածքային պաշտպանության շարքերը։
Մենք՝ Ուկրաինայի հայերս, դեմ ենք Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիային մեր երկրի նկատմամբ և դատապարտում ենք մինչ այժմ շարունակվող օկուպացիան։ Այժմ մենք ուկրաինացի ժողովրդի հետ կողք կողքի պաշտպանում ենք մեր քաղաքները, տները և հարազատներին։
Դիմում ենք միջազգային հանրությանը՝ խնդրելով գործի դնել բոլոր մեխանիզմները՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան դադարեցնելու համար",- ասված է հայտարարությունում։