չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի. Փաշինյանը՝ գերիների հարազատների հետ հանդիպմանը

Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի. Փաշինյանը՝ գերիների հարազատների հետ հանդիպմանը

Այսօր Գյումրիում հանդիպեցի օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերեվարվածների հարազատների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Այս ընթացքում հնարավոր ամեն ինչ արվել է գերիների վերադարձի համար: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին համբերատարության համար:

Այժմ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին որպես միմյանց նկատմամբ բարի կամքի դրսևորում ազատ արձակել գերիների: Համաձայնության շրջանակում Հայաստան են վերադարձել 32 զինծառայողներ, իսկ Ադրբեջան՝ 2:

  • Կիսվել: