հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ամեն ինչ կարվի ինչպես պետք է. Նատալյա Ռոտենբերգն անդրադարձել է իր երկքաղաքացիության փաստին

Ամեն ինչ կարվի ինչպես պետք է. Նատալյա Ռոտենբերգն անդրադարձել է իր երկքաղաքացիության փաստին

Ծանոթացա հերթական հոդվածի հետ, որտեղ նշվում է, թե Նատալյա Ռոտենբերգը չի կարող լինել Երևանի քաղաքապետ, քանի որ օրենքը արգելում է այս պաշտոնին հավակնող թեկնածուներին երկքաղաքացիություն ունենալ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է Նատալյա Ռոտենբերգն ու հավելել․

"Առանձնապես չկենտրոնանալով այն հանգամանքի վրա, թե ինչպես և ինչու է նման հոդված հայտնվել և, հատկապես, ում է դա ձեռնտու, նշեմ, որ մինչ Երևանի համար պայքարելու որոշում կայացնելը, ես և իմ թիմը, բնականաբար, ծանոթացել ենք օրենսդրությանը և ապագա թեկնածուներին ներկայացվող պահանջներին։ Ուստի ամեն ինչ կարվի դրան համապատասխան, ինչի մասին հանրությունը ժամանակին կտեղեկացվի։ Ի դեպ, ինչ-ինչ, բայց քչերը կարող են ինձ մեղադրել նրանում, թե Նատալյա Ռոտենբերգի գործունեությունը թափանցիկ չէ։

Իսկ ահա նման հոդվածները միայն վկայում են այն մասին, որ այս լրատվամիջոցի հովանավորները պարզապես վախենում են Նատալյա Ռոտենբերգի նկատմամբ բնակչության աճող համակրանքից, որն օրեցօր ավելի ակնհայտ է դառնում իրենց սեփական վարկանիշի նվազման ֆոնին",- գրել է Ռոտենբերգը։

  • Կիսվել: