հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ամեն բան անելու ենք ձեր առողջության պահպանման իրավունքը պաշտպանելու համար. Անահիտ Ավանեսյան

Ամեն բան անելու ենք ձեր առողջության պահպանման իրավունքը պաշտպանելու համար. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

«Սիրելինե՛րս, շնորհավորում եմ հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Խաղաղ, առողջ, սիրով ու ջերմությամբ լեցուն մանկություն եմ մաղթում: Մենք ամեն բան անելու ենք ձեր առողջության պահպանման իրավունքը պաշտպանելու համար:

Առողջ սերունդն առողջ հասարակության և ամուր պետության հիմքն է»,- ասված է նրա ուղերձում:

  • Կիսվել: