ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներին

ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներին

Շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրում ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներին:

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆ բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ ստանում են առաջին անհարժեշտության սննդամթերքի արկղեր:

Կոտայքի մարզում այսօրվանից մեկնարկեցին օգնության բաշխման գործընթացները: Բաշխումը կատարվում է Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ստացած և մշակված դիմումների հիման վրա:

Օգնություն կտրամադրվի շուրջ 70 ընտանիքի:

Շնորհակալ եմ ԱՄԷ դեսպանատանը նման մարդասիրական քայլի համար»,- նշել է նա:

  • Կիսվել: