երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ամբերդ գյուղում գտնվող ջրատարում հայտնաբերվել է անձը չպարզված կնոջ դի

Ամբերդ գյուղում գտնվող ջրատարում հայտնաբերվել է անձը չպարզված կնոջ դի

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրու է  shamshyan.com-ը:

Ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի մեջ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դ. Ղահրամանյանի գլխավորությամբ: Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրատարից դուրս են բերել մոտ 70-75 տարեկան կնոջ դի:

Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, դեմքի և ձախ ծնկան հատվածում կան քերծվածքներ, ինչը հնարավոր է, եղած լինի ընկնելու հետևանքով:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

  • Կիսվել: