ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ամասիայի առողջության կենտրոնը գյուղական առողջապահական օղակների վերանորոգման և բարեկարգման ծրագիր է մշակում

Ամասիայի առողջության կենտրոնը գյուղական առողջապահական օղակների վերանորոգման և բարեկարգման ծրագիր է մշակում

Շիրակի մարզի «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ում ներդրված է բժշկական առաջնային ծառայությունների որակի և անվտանգության ապահովման ամբողջական կառավարման համակարգ: Տեղի բնակիչներից մեկը InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ․«Այստեղ կարևորում են բուժծառայությունների որակն ու մատչելիությունն եւ հասանելիությունը, յորրաքանչյուր պացիենտի նկատմամբ հասցեական վերաբերմունքը: Այստեղ պացիենտը ընտանիքի անդամի նման ստանում է սրտացավ, օպերատիվ եւ որակյալ բուժծառայություն։ Ծառայությունների որակը էլ ավելի բարձրացավ Նինա Սիմոնյանի տնօրեն նշանակվելուց հետո։ Տնօրենի մի ջանը հազար հազար ցավ է բուժում»:

Այս ամենով հանդերձ, սակայն, հայտի փաստ է, որ մարզի պացիենտները շատ հաճախ գնում են մայրաքաղաք դժվարամատչելի ծառայություններ ստանալու համար: «Ամասիա» առողջության կենտրոնը կարողանո՞ւմ է համալիր մոտեցում ցուցաբերել, որպեսզի կրճատի դեպի մայրաքաղաք պացիենտների հոսքը: Եվ այս առումով առաջիկայում ի՞նչ որ ծրագրեր ունի։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրույցեցինք կենտրոնի տնօրեն Նինա Սիմոնյանի հետ, ով նախ անդրադարձավ առողջության կենտրոնի որդեգրած առաքելությանը եւ մատուցվող ծառայությունների որակին.

-Աշխատելով Ամասիայի բժշկական ամբուլատորիայում՝ մենք ձգտում ենք մեր հիվանդներին ցուցաբերել համալիր բժշկական օգնություն տեղում, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց ուղղորդում ենք «Գյումրի» ԲԿ , որտեղ արդեն վաղուց հասանելի են ժամանակակից բժշկական  ծառայությունները, այդ թվում՝ ռենտգեն, ՄՌՏ սարքեր, մասնագիտացված լաբորատորիաներ, ինչը նշանակում է, որ հիվանդները կարող են տեղում անցնել տարբեր բժշկական և ախտորոշիչ ընթացակարգեր՝ ստանալով բարձր մակարդակի բժշկական օգնություն։ Մեր հիվանդներից շատերն արդեն կատարել են այս ընտրությունը և գոհ են արդյունքներից, ինչպես նաև զգալի գումարներ են խնայել: Կարևոր է նշել, որ Երևան ուղղորդումը դիտարկվում է միայն այն դեպքերում, երբ առաջանում են բարդ բժշկական խնդիրներ, որոնք պահանջում են հատուկ փորձաքննություն և այնպիսի սարքավորումների կիրառում, որոնք դեռ Գյումրիում անհասանելի են:

Տնօրենը առանձնացրեց մարզային իշխանությունների կողմից ամենօրյա ուշադրությունը առողջապահական ոլորտին և կենտրոնի բարձրացրած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու պատրաստակամությանը։

«Մենք ձգտելու ենք ակտիվորեն մասնակցել նոր ծրագրերի և նախաձեռնությունների ստեղծմանը, հանդես ենք գալու մեր ամբուլատորիայի կողմից սպասարկվող 18 գյուղերի հիմնական առողջապահական կենտրոնների (ԲՄԿ-ների) բարելավման ու վերանորոգման առաջարկներով: Այդ բոլոր ծրագրերը և առաջարկները մշակման փուկում են և առաջիկայում կներկայացվեն մեր մարզի իշխանություններին։ Մարզային իշխանությունները 24/7 ռեժմիով հետեւողական են առողջության զարգացմանը միտված ցանկացած առաջարկի կյանքի կոչմանը»,- հավաստեց Սիմոնյանը:

  • Կիսվել: