երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան

Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան

Երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավիճակին քաջատեղյակ աղբյուրը։

Նշվում է, որ 74-ամյա երգչուհին վերադարձել է միայնակ։ Նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, որն ընդգրկված է որպես օտարերկրյա գործակալ հանդես եկող անձանց ռեգիստրում, չի ուղեկցել կնոջը։

«Ժամանել է։ Միայնակ, առանց Գալկինի»,– հայտնել է գործակալության զրուցակիցը՝ շեշտելով, որ երգչուհին հայրենիք է վերադարձել Պսկով քաղաքով։

Ալլա Պուգաչովան ամուսնու՝ հեռուստահաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինի և երկու երեխաների հետ Ռուսաստանից Իսրայել է մեկնել 2022 թվականին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։

Վերջին անգամ երգչուհին Ռուսաստան էր վերադարձել մայիսին՝ ներկա գտնվելու Վալենտին Յուդաշկինի հուղարկավորությանը։

  • Կիսվել: