երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ալիևը հրամայել է ջնջել Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձանների հայերեն գրառումները․ Բալայան

Ալիևը հրամայել է ջնջել Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձանների հայերեն գրառումները․ Բալայան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից: Այս մասին Twitter- ում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ երեկ Ալիևն ու նրա կինը այցելել էին գրավյալ Հադրութի շրջան: Նրա այցի կադրերում երևում է, որ եկեղեցիների վրա այլևս խաչեր չկան: Պատահական չէ, որ ռազմական հանցագործը արգելում է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանն այցելել Արցախ և իրականացնել պատմական հուշարձանների գույքագրում:

«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգներ տալիս՝ սրբելու հայկական հետքերը Արցախի գրավյալ տարածքներից: Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով», – գրել է նա:

 

  • Կիսվել: