չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին:
 
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
 
Հնչել են ՀՀ և ԻԻՀ պետական օրհներգերը։
 

  • Կիսվել: