Նռնակը վնասազերծված է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ Բյուրեղավանի համայնքապետարանում միջադեպի մասին
Կոտայքի մարզի Բյուրեղավան բնակավայրում համայնքապետարանի աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակի առկայության մասին Ոստիկանությունը ստացել է ահազանգ, որը փոխանցել է Քննչական կոմիտե: Այս մասինհայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Ոստիկանության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»,- ասաց նա:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։ Նռնակը վնասազերծված է»,- նշել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։